«Տոտենհեմը» նվազագույն հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին» (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ:
Մաուրիսիո Պոչետինոյի ֆուտբոլիստները կարողացան հաղթանակի հասնել նվազագույն հաշվով: Միակ գնդակը 66-րդ րոպեին խփեց Ֆոյտը:
Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը 27 միավորով 4-րդն է: «Քրիսթալ Փելասը» 8 միավորով 16-րդն է: