Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)
Բունդեսլիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ մրցեց «Բավարիայի» հետ:
Անչափ հետաքրքիր և լարված խաղն ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով` 3:2 հաշվով:
Հաշիվը բացեցին հյուրերը: 26-րդ րոպեին աչքի ընկավ Լևանդովսկին: Երկրորդ կեսում Ռոյսի` 11 մետրանոցից հարվածի շնորհիվ «իշամեղուները» հավասարեցրին հաշիվը:
53-րդ րոպեին Լևանդովսկին դուբլ գրանցեց` կրկին առաջ մղելով իր թիմին: Սակայն, տանտերերը հեշտ չհանձնվեցին: Մարկո Ռոյսը 67-րդ րոպեին դուբլ ձևակերպեց, իսկ 74-րդ րոպեին Ալկասերը խփեց իր թիմի 3-րդ գոլն ու խաղի ընթացքում առաջին անգամ հաշվի մեջ առաջ մղեց «Բորուսիային»:
Խաղի մնացած ժամանակահատվածում մյունխենցիներն ամեն ինչ արեցին, որպեսզի հետ բերեն կորցրածը: Մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին էլ Լևանդովսկին փայլուն գոլի հեղինակ դարձավ, սակայն եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:
Ֆավրի ֆուտբոլիստները կարողացան պահել առավելությունն ու հաղթանակ տանել 3:2 հաշվով:
Այս տուրից հետո «Բորուսիան» 27 միավորով առաջին տեղում է: «Բավարիան» 20 միավորով երրորդն է: