Պայմանավորվեցին հետագայում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են վնասել միմյանց բարի համբավը և տասնամյակներով վաստակած հեղինակությունը
«Արժանապատիվ Ապագա» կուսակցության միացյալ խորհրդի անդամներ Հենրիխ Մարգարյանը և Հռիփսիմե Մարգարյանը նոյեմբերի 8-ին հյուրընկալվեցին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայաստանյան գրասենյակում։ ՀԲԸՄ պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում պարզաբանումներ տրվեցին կուսակցության անունից ՀԲԸՄ-ին վերաբերող հայտարարության դրդապատճառի և նպատակի մասին: Մասնավորապես, ընդգծվեց, որ հայտարարությունը նպատակ չի հետապնդել որևէ կերպ ստվեր գցել ՀԲԸՄ-ի ազգանպաստ գործունեության վրա, այլ՝ կազմակերպության ենթակայության ներքո …