Դորտմունդի խելահեղ երեկոն. Ֆավրի թիմը ցույց տվեց, թե ով է առաջատարը Բունդեսլիգայում
Բունդեսլիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ մրցեց «Բավարիայի» հետ: Անչափ հետաքրքիր և լարված խաղն ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով` 3:2 հաշվով: Հաշիվը բացեցին հյուրերը: 26-րդ րոպեին աչքի ընկավ Լևանդովսկին: Երկրորդ կեսում Ռոյսի` 11 մետրանոցից հարվածի շնորհիվ «իշամեղուները» հավասարեցրին հաշիվը: 53-րդ րոպեին Լևանդովսկին դուբլ գրանցեց` կրկին առաջ մղելով իր թիմին: Սակայն, տանտերերը հեշտ չհանձնվեցին: […]