Սարին պատմական ռեկորդի հեղինակ է դարձել
Լոնդոնի «Չելսին» ԱՊԼ-ի 12-րդ տուրում ոչ-ոքի` 0:0 խաղաց «Էվերթոնի» հետ:
Լոնդոնյան ակումբը, սկսած մրցաշրջանի մեկնարկից, ոչ մի պարտություն չի կրել: Սարիի ֆուտբոլիստները 8 հաղթանակ են տոնել ու 4 ոչ-ոքի խաղացել: Սա պատմական ցուցանիշ է իտալացի մարզչի համար: Սարին դարձավ առաջին մարզիչը, ով չի պարտվում ԱՊԼ-ի մեկնարկային 12 խաղերում:
Նախկինում Սարին այս ցուցանիշը կիսում էր Ֆրենկ Կլարկի հետ, որը չէր պարտվել մեկնարկային 11 խաղում: