«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանի երկու փեսաներն էլ կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով
«Գագիկ Ծառուկյանի պատգամավոր երկու փեսաներն էլ՝ Դավիթ Մանուկյանը և Արգամ Աբրահամյանը կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով:
Ինչպես 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Մանուկյանը կառաջադրվի Կոտայքի, իսկ Աբրահամյանը՝ Արարատի մարզում:
Եթե անգամ ԲՀԿ-ն հաղթահարի անհրաժեշտ 5 տոկոսի շեմը, հենց նա և իր երկու փեսաները կլինեն խորհրդարանում, որովհետև Ծառուկյանն ինքն է գլխավորելու ցուցակը, իսկ փեսաները՝ որպես ռեյտինգային ընտրատարածքներում ամենաշատ ձայն ստացած թեկնածուներ:
Մյուսներն աշխատելու և ձայներ են բերելու Ծառուկյանի ու իր փեսաների մուտքը խորհրդարան ապահովելու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: