ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված մեքենաները
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակ և ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների պայմանները: