Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2018

ՀՀ-ը չի կարող ակնկալիքներ ունենալ Սփյուռքից, իսկ Սփյուռքն էլ չպետք է ակնկալիքներ ունենա ՀՀ-ից. այսպես մենք է՛լ ավելի ենք մեզ հեռացնում միմյանցից․ Աննա Աստվածատուրյան-Թերքոթ

0

Վերջերս ամերիկյան ընտրությունների արդյունքում Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքի Քաղաքային խորհրդի անդամ վերընտրված ազգությամբ հայ Աննա Աստվածատուրյան-Թերքոթի խոսքով՝ Հայաստանը չի կարող ակնկալիքներ ունենալ Սփյուռքից, իսկ Սփյուռքն էլ չպետք է ակնկալիքներ ունենա Հայաստանից. այսպես մենք է՛լ ավելի ենք մեզ հեռացնում միմյանցից:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ ինքն անձամբ չի հասկանում այն հայերին, որոնք տնտեսական պատճառներով լքում են Հայաստանը, իսկ հետո իրենց հերթին սկսում են Սփյուռքին մեղադրել Հայաստանի համար ավելին չանելու մեջ: «Նման երեսպաշտությունը մեզ հեռուն չի տանի: Հատկապես Սփյուռքի դեպքում, որ միայն ազգային պատկանելության առումով է կապված Հայաստանի հետ. չէ՞ որ հարձակվելու փոխարեն նրանց կարելի է ավելի մերձեցնել հայրենիքին: Այդ տեսակի մարդկանց համար նրանց արած գործը երբեք էլ բավարար չէ»,- ասաց նա: 

-Տիկի՛ն Աստվածատուրյան-Թերքոթ, շնորհավորում ենք Ձեզ ամերիկյան ընտրությունների արդյունքում Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքի Քաղաքային խորհրդի անդամ վերընտրվելու առթիվ: Դուք ասել էիք, որ այս ընտրություններն ամենակարևորն են ԱՄՆ պատմության մեջ, կա՛մ կվերադարձվի հավասարակշռությունը, կա՛մ կկորցվի երկիրը: Ամփոփելով ընտրության արդյունքները՝ ի՞նչ եք արձանագրում, ինչպիսի՞ն դրանք կորակվեն ամերիկյան պատմության մեջ:

- Այս միջանկյալ ընտրություններին քվեարկած զանգվածները խոսել են մարդկանց ձայնը լսելի դարձնելու կարևորության մասին: Մարդկային այնքան շատ շերտեր կային: Շատ բան վտանգված է, և մարդիկ վերջապես ունեն խոսելու հնարավորությունը: Ես կարող եմ ասել, որ այս ընտրությունները հիշարժան դարձրին կանայք՝ և՛ նրանք, ովքեր պաշտոնի համար էին պայքարում, և՛ հաղթողները և՛ այն կանայք, որոնց ընդամենը քվե էր անհրաժեշտ իրենց դիրքն ամրագրելու համար:

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Միացյալ Նահանգների այս եկող երկու տարիների քաղաքականությունը: Ո՞ր խնդիրների լուծում են դեմոկրատները համարելու առաջնահերթ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում:

- Ինձ անհանգստացնում է այն, որ մենք հետագայում էլ շարունակելու ենք օտարանալ մեր դաշնակիցներից, և առաջիկա երկու տարիներին շատ փոփոխություն չեմ տեսնում: Ներքաղաքական առումով ամերիկացիները բևեռացված են: Ես սպասում եմ 2020 թվականին: Շատ ակնկալիքներ չունեմ ներկայիս վարչակազմից:

-Դուք Ձեր ակտիվ ներդրումն եք ունեցել Մեն նահանգում 2013 թվականին Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման գործում: Ընդհանրապես Ձեզ Արցախի թեման հոգեհարազատ է, որովհետև Ձեր ընտանիքը Բաքվի ջարդերին փախուստի դիմած փախստականներից է եղել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք ինքներդ պատկերացնում Արցախի հիմնախնդրի լուծումը:

- Արցախին ձայնի իրավունք է պետք տալ բանակցային սեղանին: Առանց դրա չկա առաջընթացի ճանապարհ: Երկու կողմն էլ պետք է դիպուկահարներին հեռացնի, իսկ դիտորդները տեղադրեն շփման գծում հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմներ: Արցախը պետք է շարունակի լինել լույսի, ժողովրդավարության, թափանցիկության, խաղաղության և արվեստի փարոս: Արցախը չունի պատերազմից ձեռք բերելու որևէ բան, ինչը պետք է դառը ճշմարտության պես պարզ լինի չեզոք դիտորդների համար: Եվ վերջապես, աշխարհի բոլոր հայերը պետք է շարունակեն Արցախի շահերը ներկայացնել իրենց իրավասության սահմաններում:

-Աշխարհով մեկ սփռված հայերից, հատկապես լծակներ ունեցողներից Հայաստանը, ինչու՞ ոչ, նաև ամբողջ Սփյուռքը մշտապես ակնկալիքներ է ունենում: Դուք՝ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա ներգրավվածությունը՝ հայկական հարցերը ԱՄՆ-ում առաջ մղելու:

-Հայաստանը չի կարող ակնկալիքներ ունենալ Սփյուռքից, իսկ Սփյուռքն էլ չպետք է ակնկալիքներ ունենա Հայաստանից: Այսպես` մենք էլ ավելի ենք մեզ հեռացնում միմյանցից: Ես անձամբ չեմ հասկանում այն հայերին, որոնք տնտեսական պատճառներով լքում են Հայաստանը, իսկ հետո իրենց հերթին սկսում Սփյուռքին մեղադրել Հայաստանի համար ավելին չանելու մեջ: Նման երեսպաշտությունը մեզ հեռուն չի տանի, հատկապես Սփյուռքի դեպքում, որ միայն ազգային պատկանելության առումով է կապված Հայաստանի հետ. չէ՞ որ հարձակվելու փոխարեն նրանց կարելի է ավելի մերձեցնել Հայրենիքին: Այդ տեսակի մարդկանց համար նրանց արած գործը երբեք էլ բավարար չէ:   

Իմ աշխատանքի համար կատարած ողջ զոհաբերություններովս հանդերձ ես դեռ երկու կողմից էլ մեկնաբանություններ եմ ստանում, թե ինչու չեմ անում ավելին: Հայաստանում մարդկանց համար վհատեցնող փաստ է մշտապես քննադատություններ լսել անկախությանը հաջորդած երեք տասնամյակում երկրում արձանագրված ոչ բավարար առաջընթացի համար: Մենք պետք է ունենանք ծաղկող Հայաստանի ընդհանուր նպատակ՝ առանց մեկս մյուսին մեղադրելու:

Ես ողջ աշխարհով մեկ չեմ շրջում՝ հարցնելով՝ ինչու Հայաստանն ու Սփյուռքը չեն արել ավելին Բաքվի հայերի համար: Դատելով որոշ մարդկանց մեկնաբանություններից՝ ենթադրում եմ, որ միգուցե պետք է այդպես անել: Բայց իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ դա ոչ մի արդյունք չի տա: Ես ընդգծում եմ ակնհայտ պատմությունը, որ Բաքվի հայերը հայոց պատմության մոռացված մի փոքր մաս են կազմում. նրանք մոռացված են և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի կողմից: Բայց այն, ինչ դուք զգում եք իմ ասածից և ինչպիսի հետագա գործողություն եք ձեռնարկում, արդեն ձեր անձնական որոշումն է: Երբ մենք շնորհակալ ենք լինում միմյանց մեր ունեցած ներդրման համար՝ հայտնելով մեր փոխադարձ հարգանքն ու երախտագիտությունը, մենք էլ ավելի ենք մոտենում ընդհանուր նպատակին:

-Մշտապես խոսվում  է Միացյալ Նահանգներ-Հայաստան հարաբերություններում առկա ողջ պոտենցիալը չօգտագործված լինելու մասին: Դո՞ւք էլ եք կարծում, որ այդ հարաբերությունները զարգանալու տեղ ունեն: Ումի՞ց է կախված դա:

-Հարկավոր է վերացնել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում առկա բոլոր խոչընդոտները ԱՄՆ-Հայաստան Կրկնակի հարկման մասին պայմանագրի չեղարկմամբ: Առանց դրա իրավիճակն անորոշ է, քանի որ թույլ չի տալիս ներդրողներին ներդրում կատարել Հայաստանում, ինչն էլ իր հերթին դանդաղեցնում է հայաստանյան տնտեսության աճի տեմպերը: Կրկնակի հարկան մասին պայմանագիրը կօգնի ամրապնդել երկու ազգերի միջև առկա բարեկամությունը՝ տալով Հայաստանին էլ ավելի մեծ ռազմավարական հնարավորություններ տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններում:





Губернаторы России
Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции





Москва

Главный врач клиники "Мегастом", стоматолог Владимир Лосев: в каком возрасте оптимально устанавливать брекеты


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

Водонаева раскритиковала дочь Джигана




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования


WTA

Анна Калинская впервые вошла в топ‑20 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России