Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը՝ Ջիբրալթարի ճանապարհին (լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները Զվարթնոց օդանավակայանից մեկնել են Ջիբրալթար:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը թռիչքից լուսանկարներ է հրապարակել:
Հիշեցնենք` ՀՖՖ պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնել է Մալագա, որտեղից էլ ավտոբուսով կուղևորվի Ջիբրալթար։ Արդեն Ջիբրալթարում թիմին կմիանան Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստները։
Հավաքականի ամբողջական հայտացուցակը կարող եք տեսնել այստեղ: Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նոյեմբերի 13-ին, 14-ին և 15-ին, իսկ Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։