Ուկրաինայի քաղաքացին փոխել է անձնագրային տվյալները՝ սիրելիին տեսնելու նպատակով Ղրիմ մեկնելու համար
Ուկրաինայի քաղաքացին փոխել է անձնագրային տյալները, որպեսզի հասնի Ղրիմ՝ սիրելիի մոտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղրիմյան վարչության մամլո ծառայությանը:
Նշվում է, որ նախկինում տղամարդը բնակվելիս է եղել Թեոդոսիայում, սակայն 2016-ի նոյեմբերին մեղավոր է ճանաչվել ՌԴ-ում բնակության կանոնները խախտելու մեջ: Դատարանը նրան ՌԴ սահմաններից վտարելու որոշում է կայացրել՝ 5 տարով արգելելով նրա մուտքը Ռուսաստան:
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, հասկանալով, որ օրինական ճանապարհով չի կարող մուտք գործել երկիր, հնարամիտ տղամարդը Ուկրաինայի պետական մարմիններում նոր անձնագիր է ձևակերպել՝ փոփոխված տվյալներով: Նոր փաստաթղթով էլ 22-ամյա ուկրաինացին ժամանել է Ղրիմ: Գերատեսչությունը չի հայտնում, թե ինչ տվյալների մասին է խոսքը:
Հարցաքննության ժամանակ երիտասարդը նշել է, որ կանխամտածված հանցագործության նրան դրդել են զգացմունքները սիրեցյալի հանդեպ, որը բնակվում է թերակղզում:
Օրինախախտի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ սահմանն ապօրինաբար հատելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը մինչև դեկտեմբերի վեցը: