«Իմ քայլը» դաշինքը գլխավորում են Ն.Փաշինյանը, Ա. Միրզոյանը եւ Լ. Նազարյանը
0
«Իմ քայլը» դաշինքի ցուցակում առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը: ՔՊ վարչության նիստն ավարտվեց րոպեներ առաջ: Հայտնի է նաեւ, որ ցուցակի առաջին տասնյակում են Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը: Բոլոր այս թեկնածուները կառաջադրվեն նաեւ վարկանիշային ցուցակով: