Մայքլ Ջեքսոնի բաճկոնը աճուրդում վաճառել են 298 հազար դոլարով
Մայքլ Ջեքսոնի (1958-2009 թթ.) սեւ բաճկոնը, որը նա կրել է Bad առաջին սոլո համերգային շրջագայության (1987-1989 թթ.) ժամանակ, ԱՄՆ-ի Julien’s Auctions աճուրդում վաճառվել է 298 հազար դոլարով, ինչը եռակի գերազանցում է գնահատման գինը: