Անհայտ անձը մտել է դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156.000 դրամ
Նոյեմբերի 14-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում դեղատան աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.40-ին, անհայտ անձը, բաց դռնով մտել է Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում գործող դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156.000 դրամ: