Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2018

Ասում էիք՝ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր է այդ բյուջեն, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը․ Է․ Շարմազանով

0

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ամենակարևոր քաղաքական փաստաթղթերից մեկն է համարում։ Նա այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր ելույթի շեշտադրումներն էլ լինելու են ավելի շատ քաղաքական։ Էդուարդ Շարմազանովը խոստովանեց, որ իշխանության ներկայացուցիչ եղած ժամանակ հիմնականում ներկայացրել է բյուջեի դրական կետերը և հավելեց, որ ընդդիմության դիրքերից այսօր վեր կհանի բացասականը՝ նպատակ ունենալով ուղղելու և այլընտրանքային առաջարկներ անելու։

«Հեղափոխության կամ իշխանափոխության առիթներից մեկն այն էր, որ մեր ժողովուրդն ուներ չբավարարված սպասումներ, այսինքն՝ տնտեսական աճի  բավարարվածություն չկար, աշխատատեղերի բավարարվածություն չկար, միգուցե նաև արդարության հետ որոշակի խնդիրներ կային և այլն, և իշխանափոխությունից հետո նոր կառավարությունից սպասումները չափազանց շատ են։ Ինչո՞ւ, որովհետև հեղափոխության լիդերները, այն ժամանակ դեռևս համաժողովրդական շարժման լիդեր Փաշինյանը, շատ բարձր պլանկա էր դրել՝ թռիչքային զարգացում, ՀՀ-ում աղքատների բացակայություն, կարմիր գծեր, տեսախցիկներ, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ և այլն»,- ասաց նա։

Շարմազանովը  նաև  նշեց, թե իր համար ընդունելի չէ Կառավարության՝ բյուջեն իներցիոն որակելը։ Ըստ նրա՝ իներցիոն էր 2018 թ․ բյուջեն, քանի որ նոր կառավարությունը ստիպված էր աշխատել այն բյուջեով, որը հաստատվել էր «Հանրապետականի» կառավարման ժամանակ։ Նա շեշտեց՝ 2019 թ․ բյուջեն բերել է նոր կառավարությունը և քաղաքական պատասխանատվություն է կրում դրա համար

«Հիմա խոսեմ սպասումների մասին՝ հասկանալու համար, թե ժողովուրդը 2019 թ․ ավելի լա՞վ, թե վատ է ապրում, քանի որ մարդիկ հրապարակ են գնացել նաև այն պատճառով, որ վատ են ապրում։ 2018 թ․ 6․5 տոկոս տնեսական աճ էր գրված, 2019 թ․՝ 4,9 է գրված, հիմա 6,5 տոկոս տնեսական աճով են լավ ապրո՞ւմ, թե 4,9-ով, պարզ է՝ 6,5-ով։ Ասում էիք, որ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր է այդ բյուջեն, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը, երեկ Մինասյանը շատ հստակ ներկայացրեց, որ 1,3 տոկոս է։ Ես չեմ ասում՝ ստվեր չի եղել, ես հիմա ասում եմ՝ բա որ եղել է, ինչու բյուջեում գրված չէ։ Ներդրումերի կտրուկ անկում ունենք՝ առաջին եռամսյակում ունեցել ենք 100 մլն դոլարի, երկրորդ եռամսյակում՝ 11 անգամ պակաս՝ 9 մլն դոլարի ներդրում»,- ընդգծեց Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ նվազել է նաև արտահանման ծավալները՝ 10 տոկոս անկում կա։ Նա հիշեցրեց նաև, որ այս ամենին զուգահեռ կառավարությունը «Էվոլյուցիոն» օպտիմալացում է իրականացնելու։ Նրա գնահատմամբ՝ այսօր կառավարության քաղաքականությունը շատ դեպքերում հակասում է հեղափոխության լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքներին։ Էդուարդ Շարմազանովը, թեև կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը, միևնույն է, կարծում է, որ դա չպետք է լինի «ասֆալտին» փռելու ճանապարհով, այլ պետք է լինի  օրենսդրական նախաձեռնությամբ, քաղաքական կամքով ու  շարունակական աշխատանքով։

«Սակայն ՀՀ-ի համար ամենակարևորն անվտանգություն է։ Երբ ասում եմ՝ անվտանգություն, նկատի չունեմ միայն տեսանելի հակառակորդը՝ Թուրքիան, Ադրբեջանը, այլ նկատի ունեմ այն վատ երևույթները, որոնք կան։ Այս իմաստով ես չեմ տեսնում հայագիտության բլոկը որպես ստրատեգիական բլոկ։ Միգուցե մեր իշխանության ժամանակ էլ չի եղել, բայց եթե մեր իշխանությունն այդքան լավը լիներ, այսօր ես ձեր տեղը նստած կլինեի, իսկ դուք էլ ինձ կքննադատեիք։ Այսօր  պետք է կիրառվի ներառական հայագիտություն, քանի որ Ադրբեջան ու Թուրքիան միլիոնավոր դոլարներ են դնում հայագիտական ամբիոների կողքին իրենցը սարքելու համար»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Жанна Агузарова

Жанну Агузарову вырезали из трансляции МУЗ-ТВ




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


ATP

Теннисисты Медведев и Рублев сохранили позиции в рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России