Тata Steel Chess India. Արոնյանը գրավել է 3-րդ տեղը կայծակնային շախմատի մրցաշարում
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող կայծակնային խաղի Tata Steel Chess India մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Հայկական շախմատի առաջատարը 18 հնարավորից վաստակել է 12 միավոր ու երկու միավորով առաջ է անցել Ուեսլի Սոյից:
Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը զբաղեցրել էր 2-րդ տեղը` պարգևատրվելով 4,5 հազար դոլարով:
Արագ շախմատի մրցաարում հաղթող էր ճանաչվել Հիկարու Նակամուրան: