Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2018

Քարոզարշավում նկատելի կլինի շտապողականություն, ինչի արդյունքում կշահեն 1-2 ուղերձ ունեցող ուժերը․ քաղտեխնոլոգ

0

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում նոր քաղաքական տեխնոլոգիաներ կկիրառվեն: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական տեխնոլոգաների մասնագետ Հայկ Կիրակոսյանը:

«Դրանց կիրառումը պայմանավորված է լինելու այն սուր ժամանակային գործոնի հետ, որը լինելու է նախընտրական շրջանում․ պաշտոնապես 12 օր ժամանակ ունեն քաղաքական ուժերը քարոզարշավն իրականացնելու համար: Մենք կունենանք, իհարկե, նկատելի շտապողականություն, ինչի արդյունքում կշահեն այն քաղաքական ուժերը, որոնք կկենտրոնանան 1-2 ուղերձների վրա, որովհետև ավելին ընտրողն այդ բազմազանության մեջ չի կարող ֆիքսել»,- ասաց նա:

Հայկ Կիրակոսյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, իհարկե, սպասվում են, ուղիղ եթերով միացումներ, սոցցանցերում ակտիվություն, բայց չեն բացառվում նաև՝ թեկնածուների բնակարանային այցելությունները: «Դրանք նաև ուղիղ եթերով կհեռարձակվեն:  Անկուսակցականներին թիմում ներգրավելը ևս կարելի է դիտարկել որպես քաղաքական տեխնոլոգիա»,- ասաց նա:

Հայկ Կիրակոսյանը նաև չբացառեց քաղաքական սև՝ «թացը չորի հետ» խառնելու տեխնոլոգիաների կիրառում: «Դա այն է, որ որևէ քաղաքական ուժի ներսում կփորձեն փնտրել և ներկայացնել հին քաղաքական ուժերի հետքեր: Չբացառենք, որ, օրինակ, ՔՊ-ի ներսում կբացահայտվեն նախկին ՀՀԿ-ականներ կամ այլ գործիչներ, որոնք նպատակ կունենան վարկաբեկել կուսակցությանը: Չեմ բացառի, որ օրինակ, բացահայտվի, որ այդ ցուցակում առաջադրված է մեկը, ով հարձակվել է Էրեբունի դեպքերի ժամանակ ցուցարարներից մեկի վրա: Անող կողմը գիտի՝ ինչ է անում, իսկ ընդունող կողմը հնարավոր է՝ չկարողանա հետևել ամեն ինչին»,- ասաց նա:

Ինչպե՞ս մրցել հեղափոխությունից հետո ժողովրդի բացարձակ մեծամասնության համակրանքը վայելող «Իմ քայլը» դաշինքի հետ, ինչպե՞ս լինել ընդդիմություն, չարժանանալով հասարակության հակակրանքին: Հարցադրումներին քաղաքական տեխնոլոգիաների մասնեգետը պատասխանեց․

«Եթե ֆորսմաժորային որևէ բան չլինի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարի համբավը կպահպանվի, և Երևանի ավագանու ընտրություններում գրանցված արդյունքները կարտացոլվեն խորհրդարանական ընտրություններին: Դա նշանակում է, որ իրենց վատը չկամեցող քաղաքական ուժերը հանդես չեն գալու գործող իշխանությանը վարկաբեկելու ճանապարհով և չեն փորձելու «Իմ քայլը» դաշինքի հաշվին միավորներ հավաքել»:

Հայկ Կիրակոսյանի խոսքով՝ որոշ քաղաքական ուժեր այնուամենայնիվ խելամիտ են գտնվել և որոշում են կայացրել՝ չմասնակցել ընտրություններին՝ լավ հասկանալով իրենց ներուժի հնարավորությունները:

«Փոխարենը շատ շահեկան կլինի կոնտրաստ ապահովելը առաջիկա ընտրություններին: Եթե ՔՊ-ին որպես լիբերալ ուժ ընկալենք, ապա ազգային ուժերի ներգրավածությունը շատ հետաքրքրական կլինի: Լավ կլինի նրանք ևս ՔՊ-ի հաշվին չփորձեն միավորներ հավաքել»,- ասաց նա:

Անդրադառնալով նախկին իշխանությունների՝ Հանրապետականների ընտրություններին մասնակցելուն, նա նշեց, որ ռեբրենդինգի կարիք կա: «Զարմանալի է պարզապես, որ իրեն սելֆիի ձողի հետ համեմատող քաղաքական ուժ ներկայացնող անձը մասնակցում է ընտրություններին: Երևի, ցինիզմն է որպես քաղաքական տեխնոլոգիա կիրառվում: Ես նկատում եմ, որ կա ուժերը ցրելու նպատակ, այսինքն՝ հասարակության մոտ հակվածություն ստեղծելու՝ քվեարկեն տարբեր ուժերի օգտին և նվազեցնեն «Իմ քայլը» դաշինքի ձայները: Դա կանխատեսելի է»,- ասաց նա:

Հիմա, ըստ Հայկ Կիրակոսյանի, քաղաքական ուժերը հասկացել են քաղաքական տեխնոլոգիաների կիրառման դերն ու անհրաժեշտությունը: Նա նկատեց, որ դա կրկնակի գնահատվելու է հենց այս ընտրություններում, քանի որ մաքսիմալ զրոյացվելու են լծակների  կիրառումը, կոռուպցիան:

«Դա բերում է նրան, որ եթե չեն կարող փողով գնել, չեն կարողանա անել լցոնումներով, «կառուսել խաղալով», ապա պետք է փիար, քաղաքական տեխնոլոգիաներ կիրառեն, ցույց տան, որ իրենք լավն են, կարող են ինչ-որ արժեքավոր բաներ անել: Բայց այստեղ խնդիր կա․ բոլոր նրանք, ովքեր տասը անգամ կոկորդիլոսի արցունքներ են թափել, հենց կոկորդիլոսի համբավ էլ ձեռք են բերել, և ժողովրդին թերագնահատելն էլ, ինչպես բազմիցս տեսանք, սխալ է»,- ասաց նա:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակների առաջնորդներին՝ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը նկատեց՝ այս հարցում ընտրություն կատարելիս հիմնվել են նրա վրա, թե ինչ վարկանիշ ունեն այդ մարդիկ:

«Այնուամենայնիվ, քաղաքական ուժերին ընտրելիս, մարդիկ անձնավորում են փնտրում, և եթե անգամ կուսակցության անունը լինի՝ «Երկնքից ոսկի է թափվում», այնուամենայնիվ կուսակցությանը անձերով են ճանաչում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ «Իմ քայլը» դաշինքի դեպքում ցուցակը առաջնորդող Նիկոլ Փաշինյանին ընտրելը միանգամայն սպասելի էր, Հանրապետականների դեպքում՝ Վիգեն Սարգսյանին ընտրելը լավագույն լուծումն էր, Դաշնակցության դեպքում՝ Արմեն Ռուստամյանին, «Սասնա ծռեր»-ի դեպքում՝ Վարուժան Ավետիսյանին ընտրելը ևս ողջամիտ է:

«Անձնավորված մոտեցումը շատ ողջունելի է և առողջ, բայց դա նաև պետք է արտացոլվի հաջորդող անունների պարագայում․ միայն առաջին համարի համար չկարևորվի: Մարդիկ ցանկանում են տեսնել, թե Նիկոլ Փաշինյանինց հետո ով է, և նույն տրամաբանությամբ բոլորին հետաքրքիր է, թե Վիգեն Սարգսյանի հետո երկրորդն ով է»,- ասաց նա:

 





Губернаторы России
Москва

Собянин назвал социальные объекты, которые откроются в Новой Москве





Москва

Дирекция по качеству АО "Желдорреммаш" посетила локомотивостроительные заводы ТМХ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москвичи стали победителями Российской роботехнической олимпиады



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт Канье Уэста в Москве назвали фейком




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В шатер — на лекцию, на сцену — за наградой

Зарема о Виллиане Жозе в «Спартаке»: «Бразилец в Москве обязательно найдет, чем заняться поинтереснее футбола. Сравнения с Мозесом неактуальны, Амарал берет игрока на закате карьеры»

Чемпионат Центрального округа Росгвардии по легкоатлетическому кроссу завершился в Подмосковье


Уимблдон

Бекхэм оценил шутку Радукану о сравнении её игры на Уимблдоне-2024 и Англии на Евро-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Путин поручил создать в Москве национальный центр "Россия"



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России