Volkswagen-ը հավակնում է դառնալ էլեկտական ավտոմեքենաների ամենախոշոր արտադրողը Եվրոպայում
Գերմանական Volkswagen-ը հայտարարել է, որ ընկերությանը պատկանող ևս երկու գործարան 2022-ից սկսելու է արտադրել էլեկտական ավտոմեքենաներ: Խոսքն Էմդենի և Հաննովերի գործարանների մասին է, որոնք նախատեսում են թողարկել մոտ 50 միլիոն էլեկտրամոբիլ:
Ավելի վաղ գերմանական ավտոարտադրող ընկերությունը հաղորդել էր, որ էլեկտրական մեքենաներ կատադրի միայն մեկ Ցվիկկաուի գործարանը, որն արտադրությունը պետք է սկսի հաջորդ տարվա վերջին: Տարածած հայտարարության մեջ Volkswagen-ը խոստացել է, որ 2022 թվականին ունենալու է «էլեկտրամոբիլների արտադրության ամենախոշոր ցանցը Եվրոպայում»:
Էլեկտրական մեքենաներ թողարկելու ընկերության որոշումը դեռևս պետք է հավանության արժանացնի ընկերության վերահսկիչ խորհուրդը: Նշվում է, որ Էմդենի և Հաննովերի գործարաններում աշխատում են մոտ 20 հազար մարդ: