Ինժեներները հրացան են ստեղծել, որը կրակոցից հետո ոստիկանություն է կանչում
«Axon» ընկերությունն արտադրել է նորարարական Taser Pulse էլեկտրական հրացան, որն ստացել է Pulse + անունը:
Նոր սարքավորումն ինքնուրույն է կանչում ոստիկաններին, երբ հնչում է կրակոցը, հաղորդում է Engadget-ը:
Հրացանի օգտագործման ժամանակ պետք է միացված լինի նաև հեռախոսը (սմարթֆոնը): Կրակելիս սարքավորումն ազդանշան կտա հեռախոսին, որպեսզի վերջինս «կապ հաստատի» ոստիկանության հետ և «հայտնի», թե որտեղ է գտնվում հրացանն օգտագործողը: