Սևանում շունը կծել է 14-ամյա երեխայի
Նոյեմբերի 18-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի տներից մեկի բակում շունը արձակվել է կապից և կծել երեխային. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ս. Ս.-ին (ծնված 2004 թ․) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխել Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։