Բոլոնիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են
Իտալական Բոլոնիա քաղաքում հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ, ինչի հետևանքով յոթ հազարից ավելի մարդ ստիպված է եղել լքել տները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ռումբը հայտնաբերվել է Սավեն գետի տարածքում իրականացված պեղումների ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բնակիչներին տարհանելու որոշումը կայացվել է երկար տարիներ հողի մեջ գտնված ռումբի ուսումնասիրությունից հետո միայն: Մասնագետները չեն բացառել ռումբի պայթելու հնարավորությունը: Ռումբի ականազերծման ժամանակ ոստիկանությունը սահմանափակել է նաև մոտակա մի քանի փողոցների երթևեկությունը:
Ականազերծումից հետո մարդկանց թույլ են տվել տուն վերադառնալ: