Մեյը հույս ունի Brexit-ի շուրջ համաձայնություն ձեռքբերել նոյեմբերի 25-ին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կարծիքով՝ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ Բրյուսելի հետ համաձայնություն ձեռքբերել Եվրամիության առաջիկա գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Մեյն ասել է, որ ԵՄ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների նոյեմբերի 25-ին կայանալիք գագաթնաժողովից առաջ Բրիտանիայի կառավարությանը «բանակցությունների լարված շաբաթ» է սպասվում:
«Այդ ընթացքում ես ակնկալում եմ, որ մենք լիովին և վերջնական՝ բոլոր մանրամասներով, կներկայացնենք մեր շրջանակային համաձայնագիրը, որը կամրապնդի մեր հետագա հարաբերությունները: Վստահ եմ, որ կհաջողվի գործարքը կնքել Եվրոպական Խորհրդի նիստում, որպեսզի հետո ես կարողանամ այն ուղարկել Համայնքների պալատ»-, նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: