Արգենտինայի իշխանությունը հայտարարել է, որ չի կարող «Սան Խուան» սուզանավը ծովի հատակից դուրս բերել
Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ծովի հատակից դուրս բերել «Սան Խուան» սուզանավը: «Մենք չունենք համապատասխան տեխնիկա, և այս պահին դա շատ դժվար հարց է մեզ համար», - ասել է երկրի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը:
Նա նշել է, որ ակնկալում են «Ocean Infinity» ընկերության աջակցությունը, որն օրերս հայտնաբերել է մոտ մեկ տարի առաջ անհետացած սուզանավի բեկորները:
Արգենտինայի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ բոլոր գտնված սուզանավի բոլոր տվյալները կփոխանցվեն գործը քննող դատավորին, և եթե լինեն մեղավորներ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասել է Ագուադը: