103news.com
World News in Armenian
Ноябрь
2018

Չի եղել մի դեպք, որ նախկին իշխանությունները պարտվողական դիրքորոշում արձանագրած լինեն ՀԱՊԿ-ի հետ բանակցություններում. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

0

Նման հռետորաբանությունն ընդունելի չէ դաշնակից և բարեկամ երկրների միջև. ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանին ՀՀ վարչապետին, որ մեծ քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության» կանոններով, այլ ընդունված դիվանագիտական արարողակարգի բավականին հստակ նորմերով:

«Որովհետև ՀԱՊԿ-ը մեկ ընտանիք է, ի սկզբանե բացթողումեր եղել են մեր իշխանությունների կողմից, և մենք զգուշացրել էինք, որ Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համաձայնեցված էր, և եթե հետապնդում իրականացվեր նրա նկատմամբ, և եթե պետք է կալանավորվեր, ապա պետք է էթիկայի նորմերից ելնելով տեղյակ պահվեր ղեկավարներին: Լարումը դրանից առաջացավ, և կանխատեսելի էր, որ կորցնելու ենք այդ տեղը (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար-խմբ.), և բոլոր նախանշանները կային հռետորաբանության մեջ»,-ասաց նա և նշեց, որ Փաշինյանը կորոշի, թե ինչպես կդրսևորի իրեն դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում:  

«Բայց այս լարվածությունը ձեռնտու չէ մեր հետագա քաղաքական քայլերի  համար, սա կարող է ունենալ բավական տհաճ հետևանք, ինչքան շուտ այդ հռետորաբանությանը վերջ դրվի, և իրար հասկանան, այդքան լավ, վերջիվերջո, ՀԱՊԿ-ը մեծ ընտանիք է, և մենք այդ ընտանիքի հետ բավական երկար գործ ունենք կատարելու»,-ասաց նա:





Իսկ թե համաձայն է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը ասաց՝ Բելառուսը և Ղազախստանը պետք է բացատրություն տան, թե ինչու են փակ բանակցությունները Ադրբեջանին հայտնում, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ, իհարկե, ՀՀ-ի համար ցանկալի չէ, որ փակ հանդիպումից հետո հայտնվում է Ադրբեջանի դեսպանը, և նման քննարկում է կատարվում:

«Բայց դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել փակ հանդիպման ժամանակ, մենք տեղյակ չենք՜ հանդիպումը փակ է եղել, և ինչ են պայմանավորվել, ով է խախտել, դա կարծես բացված չէ: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, հայկական կողմն իր կարծիքն է հայտնում, նրանք ավելի կոշտ պատասխան տվեցին, նրանք հանդիպմանը կպարզաբանեն, և բոլորը հանդես կգան հայտարարությամբ: Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի, չգիտեմ՝ ում բարեկամն է, բայց առնչություն չունի»,-ասաց նա:

Իսկ թե գտնում է, որ ՀՀԿ իշխանության օրոք էլ կար նույն խնդիրը, երբ Բելառուսն ու Ղազախստանը գործում են ի շահ Ադրբեջանի և ընդդեմ ՀՀ-ի, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, որ եղել են նման զգացողություններ: «Բայց նման սկանդալներ մեր իշխանության օրոք որևէ անգամ չեն եղել, դա դիվանագիտական բանակցությունների միջոցով պետք է հարթվի և ոչ թե մասսայական, ամբողջ աշխարհի աչքի առաջ լինի:

Սա արդեն իսկ խարխլում է բարեկամ երկրների սկզբունքը: Եղել են կոշտ զրույցներ, բայց առանձնազրույցներով, և դա հարթվել է, և նմանատիպ ցայտուն երևույթներ մեր իշխանության ժամանակ չեն եղել, և մենք որևէ մեկ անգամ չենք ունեցել մի դեպք, որ պարտվողական դիրքորոշում արձանագրված լիներ ՀԱՊԿ-ի հետ բանակցությունների ժամանակ»,-ասաց նա: Հարցին, թե հիմա կա՞ այդ պարտվողական դիրքորոշումը, նշեց, որ պետք է հետևել զարգացումներին:

Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ դեկտեմբերի 6-ին կորոշեն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կմնա ՌԴ պաշտոնակատարը:  





Губернаторы России
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область





Москва

Стоит ли отдавать ребенка в частную школу?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

Фотограф из Санкт-Петербурга победила во Всероссийском конкурсе «Мы верим твердо в героев спорта»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Представители Росгвардии поздравили воспитанников Центра спорта и образования «Самбо-70» с принятием торжественной клятвы

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


WTA

Рахимова обыграла Биррелл и вышла во второй круг WTA 1000 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России