Տեղի ունեցավ ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի թվերի վիճակահանությունը. 1-ին համարը ՀՀԿ-ն է, 11-րդը՝ ԲՀԿ-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քիչ առաջ վիճակահանությամբ որոշվեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից որը որ համարի ներքո հանդես կգա:
1-ին համարի ներքո հանդես կգա «Հանրապետական» կուսակցությունը, 2-րդ համարը կլինի «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, 3-րդ համարը՝ ՀՅԴ-ն, 4-րդ համարը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես կգա 5-րդ համարի ներքո, 6-րդ համարը՝ «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հանդես կգա 7-րդ համարի տակ, «Մենք» դաշինք՝ 8-րդ համարի, ՕԵԿ-ը՝ 9-րդ, «Սասնա ծռեր»-ը՝ 10-րդ, իսկ վերջին՝ 11-րդ համարի ներքո, հանդես կգա ԲՀԿ-ն:
Սա նշանակում է, որ ընտրություններում ընտրողին տրվելու է 11 քվեաթերթիկ, որոնցից ամեն մեկը համարակալված է լինելու տվյալ կուսակցությանը վիճարկված թվի ներքո: Ընտրողն իր ցանկացած քվեաթերթիկը դնելու է ծրարի մեջ, ապա նետի այն քվեատուփը: