Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2018

Ն. Փաշինյանը ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքներին և ներկա գտնվել Գավառի դրամատիկական թատրոնի բացմանը

0

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: Պատասխանատուները շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքները:

Նշվել է, որ 2016 թվականից սկսված շինաշխատանքների համար ներդրվել է շուրջ 700 մլն դրամ՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Ուսումնական հաստատությունն աշխատանքների արդյունքում ոչ միայն հիմնանորոգվել է, այլև համալրվել ժամանակակից գույքով, դասապրոցեսի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Ավագ դպրոցը, որն իր դռները կբացի գալիք տարվա սկզբից, հնարավորություն ունի ընդունել մինչև 350 աշակերտ, սակայն այստեղ առայժմ սովորելու է միայն 250-ը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, որի վերակառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2011 թվականից: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից ծախսվել է 780 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը շրջել է թատրոնում և ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է թատրոնի վերակառուցումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Գեղարքունիքի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանը: «Մեր կառավարությունը մշակույթի ոլորտում իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր: 360 հազար աշակերտ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստանալու տարեկան մեկական անգամ այցելել թատրոն, թանգարան և դասական համերգ: Սա համարում եմ շատ կարևոր ներդրում, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել մշակութային օջախների հաճախելիությունը, այլև կնպաստի մշակույթի հանրահռչակմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Քո արվեստը» ծրագրի շրջանակում էլ կրթական հաստատություններ են այցելելու գրողներն ու արվեստագետները և վարելու դասընթացներ: «Համոզված ենք, որ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բացումը կարևոր նշանակություն կունենա, և այն հանդիսատեսի պակաս չի զգա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ մշակույթի ոլորտը ՀՀ կառավարության համար համարվում է առաջնահերթություն:

Նա տեղեկացրել է, որ պետությունը 400 մլն դրամով ավելացրել է թատրոնների, թանգարանների և համերգասրահների ֆինանսավորումը, սակայն վերջիններս պետք է նաև բարձրացնեն իրենց կառավարման մակարդակը և քայլեր ձեռնարկեն, որպեսզի հանդիսատեսը ցանկանա գնալ հենց իրենց թատրոն:

Մարզ կատարած այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը եղել է Սևանի քաղաքային մարզադաշտում և ծանոթացել այստեղ կատարված աշխատանքներին: Քաղաքային իշխանությունները տեղեկացրել են, որ մարզադաշտը վերակառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ: Մարզադաշտում կառուցվել է տրիբունա, հիմնանորոգվել են սանհանգույցները, կատարվել է պարսպապատում: Մարզադաշտում տեղադրվել է արհեստական ժամանակակից խոտածածկ: Ակնկալվում է, որ արդեն հաջորդ մրցաշրջանում այստեղ ելույթներ կունենա Սևան քաղաքի «Սևան յունիոր» ակումբը, որը Հայաստանի առաջին խմբի ընթացիկ առաջնությունում ընթանում է առաջին հորիզոնականում և մեծ է հավանականությունը, որ գալիք տարի հանդես կգա բարձրագույն խմբում:

 





Губернаторы России
Москва

Собянин: В Москве начали работу первые центры ментального здоровья





Москва

Аромат романса и романтика слова – звезды оперной сцены представили I Международный фестиваль «Мир классического романса»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об интеграции Мневниковской поймы в городскую транспортную сеть



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тимати

Дочь Тимати снимается в сериале с Ларисой Гузеевой и Павлом Деревянко. Первые фото с площадки




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Спортсмены из Мытищ победители на соревнованиях по акробатическому рок-н-роллу

Подведены Итоги Национальной Премии «Спорт и Россия - 2024»

В центре Москвы 30 июня временно изменится схема движения транспорта из-за велогонки


Уимблдон

Зарина Дияс сотворила громкую сенсацию на Уимблдоне-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Заметки на полях принудительной государственной идеологии



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России