«Միլանը» կապ է հաստատել Ֆաբրեգասի գործակալի հետ
«Միլանը» կապ է հաստատել «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի գործակալի հետ: Այս մասին հայտնի է դարձել Diario AS-ին: Իտալական ակումբը մտադիր է իրականացնել իսպանացու տրանսֆերը ձմռանը:
Իսպանացի կիսապաշտպանն այս մրցաշրջանում դեռևս խաղադաշտ դուրս չի եկել «Չելսիի» մեկնարկային կազմում: Ընդհանուր առմամբ նա դաշտում անցկացրել է 48 րոպե:
Հաղորդվում է, որ «ռոսոներիների» գլխավոր տնօրեն Լեոնարդոն ցանկանում է Ֆաբրեգասի հետ պայմանագիր կնքել որքան հնարավոր է շուտ:
Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ լրանում է ամռանը: