Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (7 ուղևոր):