Լիխտենշտեյն-Հայաստան. Հաղթել և սատարել Ջիբրալթարին
Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի վերջին 2 հանդիպումներում շատ արդյունավետ է գործում, սակայն գլխավոր արդյունքն այս պահին կախված չէ ազգային ընտրանուց: Մինչև օրս ո՛չ երկրպագուները, և ո՛չ ֆուտբոլային գործիչները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Ջիբրալթարին, բայց փաստը մնում է փաստ: