Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն առաջարկել է տնտեսված միջոցների հաշվին որոշակի աշխատանքներ իրականացնել
Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տնօրեններին ներկայացրեց աշխատաոճի հստակ պահանջներ՝ կարևորելով նախևառաջ դպրոցների խորհուրդների կազմերի փոփոխությունը՝ նշելով, որ նրանք չեն կարող համալրված լինել ծանոթ-բարեկամներով: Երկրորդ՝ …