Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը Թրամփին «ազգային-սոցիալիստական ուռուցք» է անվանել
Ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինը Twitter-ի իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկրի «ազգային-սոցիալիստական ուռուցք» է անվանել:
Ըստ դերասանի՝ ԱՄՆ-ն լուրջ ուռուցք ունի, որն օր օրի մեծանում է, և դա նախագահ Թրամփն է: Բոլդուինը կարծում է, որ ամերիկացիները պետք է անեն հնարավոր ամեն բան՝ «ուռուցքից» ազատվելու համար:
«Գոնե դա պետք է ստիպի ձեզ անել ամեն բան Թրամփից ազատվելու համար», - գրել է Բոլդուինը:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան հայտնի դերասանը մի քանի անգամ նմանակել է երկրի նախագահին երգիծական հեռուստաշոուների ժամանակ: Դերասանն ամերիկյան միակ աստղը չէ, որ դեմ է Թրամփի քաղաքականությանը:
Ավելի վաղ հայտնի երգչուհի Ռիհանան Թրամփին քննադատել է հանրահավաքների ժամանակ իր երգերը միացնելու համար: Թրամփին արգելել էին իրենց երգերն օգտագործել նաև Ֆարել Ուիլյամսը, Սթիվ Թայլերը, Ադելը, Նիլ Յանգը, Rolling Stones-ն ու Queen-ը: