Վիետնամում ավտոցիստեռնի այրման հետևանքով 6 մարդ զոհվել է, 15 տուն՝ այրվել (լուսանկարներ)
Վիետնամում նավթով բեռնված ավտոցիստեռնի և այլ տրանսպորտային միջոցի բախման հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն՝ Vietnam Plus գործակալությանը հղումով:
Լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ պատահարի հետևանքով այրվել է մոտակայքում գտնվող 15 տուն:
Ավտոցիստեռնը, որն ընթանալիս է եղել մեծ արագությամբ, բախվել է սառույց տեղափոխող եռանիվ տրանսպորտային միջոցին, հարվածել էլեկտրասյանը, շրջվել և այրվել:
Վթարի վայր է ժամանել 9 հրշեջ մեքենա և 65 մարդ: Երեք ժամ անց հաջողվել է հրդեհը հսկողության տակ առնել: Տարվում է հետաքննություն: