«Իմ նախընտրական խոստումների 97%-ն իրականացրել ենք». Մեքսիկայի նախագահը ներկայացրել է իր պաշտոնավարման արդյունքները
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ներկայացրել է անցած վեց տարիների իր աշխատանքի արդյունքները, գրում է РИА Новости-ն:
«Վեց տարի առաջ ես նախընտրական քարոզարշավի ժամանակ շրջեցի երկրով մեկ և ստորագրեցի մեքսիկացի ընտանիքների օգտին 266 խոստման տակ, որի 97%-ը մենք իրականացրել ենք: Դա անհնար կլիներ առանց քաղծառայողների պրոֆեսիոնալիզմի և ժողովրդի վստահության»,- գրել է Պենյա Նյետոն թվիթերյան իր միկրոբլոգում: Խոսքը նախընտրական 257 խոստման մասին է:
Իր ձեռքբերումների շարքում նա անդրադարձել է առողջապահության և կրթության իրավունքի ապահովմանը, ճանապարհաշինության, նավահանգիստների և օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացմանը, գյուղատնտեսությանը և զբոսաշրջությանը:
Ավելի վաղ Պենյա Նյետոն հայտնել էր իր պաշտոնավարման ընթացքում ավելի քան 200 մլրդ դոլարի ուղիղ ներդրումների ներգրավման և 4 մլն նոր աշխատատեղերի ստեղծման մասին:
Էնրիկե Պենյա Նյետոն Մեքսիկայի նախագահի պաշտոնը ստաձնել է 2012 թվականին: Դեկտեմբերի 1-ին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը: