Երբ բացում եմ գիրքը, միանգամից մտածում եմ «Լիվերպուլի» և Կլոպի մասին. Խոսեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Լիվերպուլի համալսարանում լեկցիայի ընթացքում ուշագրավ միտք է հայտնել:
Ազատ ժամանակ զբաղմունքների մասին խոսելիս Գվարդիոլան շեշտել է կարդալու նկատմամբ հակումը.
«Սիրում եմ կարդալ, բայց չեմ կարդում: Երբ բացում եմ գիրքը, «Լիվերպուլի» ու Կլոպի մասին եմ մտածում և չեմ կարողանում կենտրոնանալ:
Ունեմ գրադարան, որի գրքերն անպայման ընթերցելու եմ, բայց ոչ հիմա»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել LFC-ն:
«Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» միջև առաջիկա հանդիպումը կայանալու է 2019 թվականի հունվարի 3-ին: