«Յուվենտուսը» պատրաստվում է սիմվոլիկ գումարով գնել Ռաբիոյին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հետաքրքրել է Թուրինի «Յուվենտուսին»: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է 2019 թվականին: Վերջինս դեռ չի երկարաձգել այն:
Նոր պայմանագիր չկնքելու դեպքում Ռաբիոն այլ ակումբ կարող է տեղափոխվել անվճար: Ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել «ծեր սենյորան»: Թուրինյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է Ռաբիոյի տրանսֆերը ձեռք բերել 10 մլն եվրոյի դիմաց: