Facebook-ի փոխնախագահն ստանձնեց Google-ին և Apple-ին քննադատող ֆիրման վարձելու պատասխանատվությունը
Facebook ամերիկյան կորպորացիայի հանրային հաղորդակցությունների գծով փոխնախագահի պաշտոնը թողնող Էլիոթ Շրեյջն իր վրա է վերցրել Definers Public Affairs ֆիրման վարձելու պատասխանատվությունը, որը քննադատական հրապարակումներ էր զետեղում Google եւ Apple ընկերությունների վերաբերյալ։