La Gazzetta dello Sport. Նեյմարի մասնակցությունը Լիվերպուլի դեմ խաղին հարցականի տակ է
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կընդունի «Լիվերպուլին»:
Ըստ La Gazzetta Dello Sport-ի՝ հանդիպմանը չի կարող մասնակցել փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարը: Բրազիլիայի և Կամերունի միջև (1:0) կայացած ընկերական խաղում ֆուտբոլիստը վնասվածք է ստացել, իսկ ապաքինման համար նրան հարկավոր է 2 շաբաթ:
Հարցականի տակ է նաև Կիլիան Մբապեի մասնակցությունը: Առաջիկա 48 ժամվա ընթացքում ՊՍԺ-ի բժշկական շտաբը կհետևի Մբապեի առողջական վիճակին, ինչից հետո վերջնական որոշում կկայացնի:
ՊՍԺ-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 23:55-ին: