Ագուերո. Դժվար է լինելու կրկին չեմպիոն դառնալը
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն գնահատել է ԱՊԼ-ում կրկին չեմպիոն դառնալու «քաղաքաբնակների» հնարավորությունները.
«ԴԺվար է լինելու կրկին չեմպիոն դառնալը, երբ խոսքը գնում է երկու անընդմեջ չեմպիոնության մասին: «Մանչեսթեր Սիթիի» հանդերձարանում ես կրկին նույն էմոցիաներն եմ զգում, ինչ նախորդ մրցաշրջանում:Դա ինձ վստահություն է ներշնչում:
Եթե շարունակենք նույն ոճով, պահպանենք հավասարակշռությունը, ապա երկրորդ անգամ անընդմեջ կդառնանք չեմպիոն: Մենք գիտենք մեր խաղաոճը, ինչպես հարձակվենք ու պրեսինգի դիմենք և ունենք նույն կազմն, ինչ նախորդ տարի:
Ամեն ինչ մեզնից է կախված: Եթե կենտրոնանանք մեր նպատակների վրա, ապա կհասնենք դրանց»,- Ագուերոյի խոսքերը մեջբերում է Sky Sports.