«Ընդհանուր իրավիճակը մեր տարածաշրջանում մնում է կայուն լարված»․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր Շիրակի պետական համալսարանի անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ, գնահատելով տարածաշրջանում տիրող իրավիճակն ասաց․ «Ընդհանուր իրավիճակը մեր տարածաշրջանում մնում է կայուն լարված, էական փոփոխություններ վերջին տարիների ընթացքում զարգացել են միայն դեպի ավելի լարվածության աճի ուղղությամբ։Հիմնականում պայմանավորված է Սիրիայում տիրող իրավիճակով և Ռուսաստանի Դաշնություն-Արևմուտք հակամարտությամբ։ Իհարկե, …