Սուլոցներ, թմբուկի զարկեր և ճայթյուններ. Փարիզում ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի նախագահի նստավայր (լուսանկարներ)
Փարիզում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքող ցուցարարներն շարժվում են դեպի նախագահի նստավայրի՝ Ելիսեյան պալատի կողմը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երթն ուղեկցվում է ծուխ արձակող պայթուցիկների գործարկմամբ, սուլոցներով և թմբուկի զարկերով:
«Դեղին ժիլետներ» անունը ստացած շարժումը Ֆրանսիայում անցկացվող զանգվածային ցույցերի երկրորդ փուլն է սկսել շաբաթ: Վերջին տվյալների համաձայն՝ ողջ երկրի տարածքում անցկացվող բողոքի ակցիաներին շուրջ 23 000 մարդ է մասնակցում, մինչդեռ 8000-ը՝ Փարիզում, որոնցից 5000-ը գտնվում են Ելիսեյան դաշտերում:
Ցույցերն ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, ինչի արդյունքում 8 մարդ արդեն ձերբակալվել է:
Ցուցարարներն արյրել են Ելիսեյան դաշտերում կանգնեցված արգելապատնեշներից մեկը, ինչի հետևանքով կրակը հասել է Paul սրճարանին: Հաղթանակի կամարի մոտ ճայթյուններ են լսվում:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը վառելիքի գների բարձրացման դեմ մեկնարկել էին նոյեմբերի 17-ին:
Բենզինի գինը Ֆրանսիայում հունվարի 1-ից կդառնա 2.9 եվրոցենտ, իսկ դիզելինը՝ 6.5 եվրոցենտ՝ մեկ լիտրի դիմաց: Ֆրանսիական աղբյուրի տվյալներով՝ դիզելային վառելիքի գինը 2018-ի ընթացքում աճել է 23 տոկոսով, իսկ բենզինինը՝ 15: