Սա քավության երթ էր՝ մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների ու վրիպումների համար. Ն. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաերևանյան երթը հասավ Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ավարտվեց:
Փաշինյանը շեշտեց, որ ինքը հպարտ է քայլերթին մասնակցած յուրաքանչյուրի համար։
«Մենք իրականացրեցին 3-րդ հանրապետության պատմության մեջ եղած ամենաերկար ու տևական երթը, որը տևեց 9 ժամ 25 րոպե, մենք մեկ օրվա մեջ քայլեցինք 37,5 կմ»,- շարունկեց նա։
Փաշինյանի խոսքով՝ այս երթը մի քանի խորհորդ ուներ։ Ըստ նրա՝ ևս մեկ անգամ փաստվեց, որ «իրենց կամքը քարից էլ ուժեղ է, իսկ հոգին հանձնվել չգիտի»։
«Փաստվեց՝ ազատ ու երջանիկ ՀՀ կառուցելու ճանապարհին մեզ ոչ ոք ու ոչինչ չի կանգնեցի, որովհետև մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, վայելում ենք մանդատը, ժողովրդի իշխանությամբ ՀՀ-ն կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում երջանկություն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը ցանկանում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս համաերևանյան քայլեթի խորհուրդներից մեկը համարում է քավությունը, քանի որ այս երթը որակում է քավության ճանապարհ․ «Մենք արդեն 6 ամիս առաջնորդում ենք ՀՀ-ն՝ կառավարության կարգավիճակով, իշխանության կարգավիճակով, և սա քավության երթ էր՝ մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների ու վրիպումների համար։ Սա քավություն էր բոլոր այն քաղաքացիներից, որոնք այս ընթացքում որևէ կերպ հիասթափվել ու դառնացել են»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։
Վերջինս այսօրվա իրականացրած երթը նաև յուրահատուկ ուխտագնացություն է համարում մայրաքաղաքի փողոցներով։ Նրա կարծիքով՝ այս քայլերթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իրենք հավատարիմ են իրենց անցած ճանապարհին ու թավշա հեղափոխության հիմքերին։
«Մեզ ոչինչ չի ստիպի շեղվել ժողովրդին, հայրենիքին ու ապագային ծառայելու ճանապարհից։ Հիշում եք՝ հեղափոխության օրերին, կարծեմ ապրիլի 10-ին, մեր թիմի ու ձեր անունից լիալազորված հայտարարեցի, որ ՀՀ-ում մեկնարկում է ոչ բռնի, ժողովրդական ու թավշյա հեղափոխությունը, և այդպես էլ եղավ։ Հիմա այստեղից ուզում եմ ազդարարել , որ ՀՀ-ում սկսվում է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա տնտեսական հեղափոխություն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը՝ ավարտելով նաև երթը։