Բացառենք ատելության խոսքը. կոչին միացել են քաղաքական ուժերը
ԿՈՉ 2018 Թ. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ՝ ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ Մենք` 2018 թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդար ու խաղաղ ընթացքով մտահոգ հասարակական կազմակերպություններս, ու ԶԼՄ-ները դիմում ենք ընտրությունների բոլոր մասնակիցներին և, նախևառաջ, քաղաքական ուժերին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու կոչով: Փաստելով, որ Հանրապետությունում, վերջին (2017-2018թ.) ընտրությունների ժամանակ հնչեցվող ատելության խոսքը տեղափոխել է քաղաքական բանավեճը անձնական վիրավորանքների …