ՊՍԺ-ն առանց Նեյմարի և Մբապեի հաղթեց Թուլուզին
Ֆրանսիայի Լիգա-1-ի 14-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ հաղթեց «Թուլուզին»: Տուխելի ֆուտբոլիստները հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գնդակն իր հաշվին գրանցեց Կավանին, ով աչքի ընկավ 9-րդ րոպեին: Հավելենք, որ հանդիպմանը վնասվածքների պատճառով չէին մասնակցում փարիզցիների հարձակման առաջատարներ Նեյմարը և Մբապեն: Այս խաղից հետո ՊՍԺ-ն 42 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Թուլուզը» 14 միավորով 15-րդն է: . […]