«Տոտենհեմը» «Ուեմբլիում» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» «Ուեմբլիում» մրցեց «Չելսիի» հետ:
Լոնդոնյան դերբիում Մաուրիսիո Պոչետինոյի ֆուտբոլիստները փայլուն հաղթանակ տարան` հաղթելով 3:1 հաշվով: Հաշիվը բացեց Դելե Ալին, ով գոլի հեղինակ դարձավ տուգանայինի խաղարկումից հետո: Առաջին խաղակեսում Քեյնը նաև կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Անգլիացին հեռահար հարվածով անակնկալի բերեց Արիսաբալագային:
Երկրորդ խաղակեսում թիմերը փախանակվեցին մեկական գնդակով: Տանտերերից գոլի հեղինակ դարձավ Սոնը` անհատական հիանալի անցումից հետո:«Թոշակառուների» կազմում խաղավերջում հաշիվը կրճատեց Ժիրուն:
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 30 միավորով 3-րդ հորիզոնականում է: Սարիի գլխավորությամբ «Չելսին» կրում է առաջին պարտությունը և 28 միավորով 4-րդն է: