103news.com
World News in Armenian
Ноябрь
2018

Ինձ քննադատողների 90%-ին դատի եմ տվել, կամ նրանց հորն եմ դատի տվել, կամ եղբորը, կամ հեռացրել եմ աշխատանքից. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

0

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ և Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Գևորգ Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում ամփոփել է օրենսդիր գործունեությունը, անդրադարձել կառավարության գործունեությանը իրավական մասով, խոսել նաև իրեն ուղղված քննադատությունների մասին:"

-Պարո՛ն Կոստանյան, Ձեր օրենսդիր գործունեությունը հանգամանքների բերումով, կարճ տևեց, այնուամենայնիվ ինչպե՞ս կամփոփեք այն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահն էիք:

-Ես, երբ նույն հանձնաժողովի անդամ էի, կամ նախագահը, և ընդհանրապես իմ խորհրդարանական գործունեության մեջ փորձել եմ առավելագույնս քաղաքական գործընթացների մեջ չներգրավվել: Դա պայմանավորված է եղել նաև նրանով, որ ես թեև ՀՀԿ խմբակցության անդամ եմ, բայց բազմիցս ասել եմ, որ ես երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել:
Դա ինձ համար եղել է կարևոր, որպեսզի ես կարողանամ անկաշկանդ արտահայտեմ իմ դիրքորոշումը, որ իրականացնեմ հենց մասնագիտական գործունեություն:

Եթե ես լինեի կուսակցության անդամ, ես մեխանիկորեն պետք է կաշկանդված լինեի կուսակցության դիրքորոշմամբ, բայց քանի որ ես կուսակցական չէի, դա ինձ համար հնարավորություն էր ստեղծում, և դրա վառ ապացույցն այն էր, որ բազմաթիվ դեպքերում ես դեմ էի քվեարկում,  նույն Պետաիրավական հանձնաժողովի նիստին բացասական եզրակացություն էի  տալիս ՀՀԿ կառավարության կողմից ներկայացված նախագծերին,  դա նաև խմբակցության ներսում որոշակի աղմուկ էր բարձրացնում, բայց կանոնը հետևյալն էր՝ այո՛, ես կուսակցական չեմ , այո՛, ես կաշկանդված չեմ կուսակցական շահով, հետևաբար նաև քաղաքական շահով և ինձ համար առաջնահերթը եղել է բացառապես մասնագիտական արժեքը, և ես բոլոր օրենքներին վերաբերել եմ հենց այդ կոնտեքտում, դրանից էլ բխող՝ ես որևէ կերպ չէի կարող ներգրավված լինել քաղաքական գործընթացների մեջ:

-Բայց Ձեր քաղաքական ելույթները՝ մեկն ԱԺ ամբիոնից, մյուսը՝ հայտարարությամբ, հիշվում է, որը վերաբերում էր այժմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Դուք ԱԺ ամբիոնից մայիսին այլ տեսակետ հայտնեցիք Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ի՞նչ փոխվեց, որ բոլորովին վերջերս Ձեր աջակցությունը հայտնեցիք Նիկոլ Փաշինյանին:

-Ո՛չ, դա քաղաքական իրադարձությունների հետ որևէ կապ չուներ, և՛ մայիսին, և՛ դրանից հետո ես հայտնել եմ իմ անձնական կարծիքը, և այդտեղ ես բացարձակ հակասություն չեմ տեսնում երկու պատճառով: Եթե որևէ մեկը նստի և սկզբից մինչև վերջ դիտի իմ այդ հայտարարությունները, ես կդժվարանամ ողջամտորեն որևէ հակասություն տեսնել, որովհետև երկու դեպքում էլ խոսքը մի բանի մասին էր:



-Դուք սկզբում չէիք հավատում Նիկոլ Փաշինյանին:

-Եթե հիշում եք, մայիսին ես ամենսկզբից ասացի՝ ես Նիկոլ Փաշինյանին հարգում եմ, մարդկայնորեն, բայց ես ասում էի՝ ինքը չի կարող, որովհետև փորձ չունի, որովհետև երբեք ներգրավված չի եղել պետական գործընթացների մեջ, դա էլ եմ իմ՝ մայիսի ելույթում ասել, և ասել եմ, որ լրագրողական և խորհրդարանական գործունեություն է իրականացրել, պետական կառավարման գործառույթ երբևէ չի իրականացրել թեև, այդ ժամանակ էլ եմ ասել, ինքը ազնիվ տղա է, իր նպատակները և սկզբունքները ազնիվ են, մայիսին ես ասացի, որ ինքը չի կարող, հինգ-վեց ամիս անց, ես տեսա և իմ ելույթում էլ ասացի, որ ես տեսնում եմ, որ իր նպատակներն ու ցանկություններն ազնիվ են, այլ հարց է, թե ինքը դա ինչպես է կարող իրագործել:

Ես զարմացած եմ որոշակի քննադատություններից  մի պարզ պատճառով, ի՞նչն էր սխալ, որ մի ողջամիտ մարդը կցանկանա, որ իր երկրի կառավարութունը ձախողվի, որովհետև այդ կառավարությունը որ ձախողվի, կձախողվենք բոլորս:

Ես դրա համար շատ պարզ ասացի՝ ժողովուրդ, ազնիվ են նպատակներն ու ցանկությունները, կանգնենք կողքին, թող երկիրն առաջ տանի, այ որ  պահին ազնիվ  չլինեն նպատակներն ու ցանկությունները, առաջին ընդդիմախոսը ես կլինեմ, այ այդ պահից սկսած:

-Դուք չառաջադրվեցիք որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, արդյոք դա պայմանավորվա՞ծ էր ԵՄ-ից ստացած աշխատանքային առաջարկով, թե՞ օրենսդիր գործունեությունը Ձերը չէ:

-Օրենսդիր գործունեությունն էլ ես դիտարկել եմ մասնագիտական հարթության մեջ, անկախ իմ մեկնել-չմեկնելուց, ես ինձ պառլամենտական գործուենության մեջ չէի տեսնում, որովհետև անկախ ամեն ինչից, գիտեք, դա քաղաքական գործունեություն է, իսկ ես ուզում եմ հնարավորինս զերծ մնալ քաղաքական գործունեությունից, առնվազն այս մոտակա ժամանակներս, հետո Աստված գիտի՝ ինչ կլինի: Հիմա ես որոշում ունեի, անկախ նրանից՝ Եվրոպա գնալու խնդիրը կլինե՞ր, թե՞ չէ, ես այլևս խորհրդարանական գործուենության մեջ ներառված չէի լինի:

-Պարո՛ն Կոստանյան, իրավական առումով, նոր կառավարության գործունեությանը հետևո՞ւմ եք, աղմկահարույց մի շարք գործընթացներ կան, բարձրաստիճան պաշտոնյա մեղադրյալներ կան, որոնք նախկինում չկային, չնայած դրանք դեռևս նախաքննության փուլում են, բայց այնուամենայնիվ, ինչ այժմ կա, նախկինում չէր կատարվել, համամի՞տ եք, որ այն ժամանակ պատճառը քաղաքական կամքի բացակայությունն էր:

-Նախ, իրավապահ համակարգի աշխատանքը գնահատելու համար շատ վաղ է, որովհետև իրավապահ համակարգի աշխատանքը գնահատվում է  վերջնաարդյունքով, երբ կունենանք դատական ակտեր, կկարողանանք  գնահատել այդ աշխատանքը: Ինչո՞ւ, որովհետև հիմա ինչ բացահայտում էլ անեն, ում ուզում են մեղադրանք առաջադրեն, կամ չառաջադրեն, վերջը դատական ակտով է որոշվելու, որովհետև ամենաաղմկահարույց գործով առաջադրված մեղադրանքը դատարանում կարող է ի չիք դառնալ, այդ մարդը կարող է արդարացվել, դրա հիման վրա կարող ենք որոշել այդ մարմինների աշխատանքը արդյունավե՞տ էր, թե՞ ոչ:

Այն, որ իրավապահ համակարգում հիմա կան մարմիններ որոնք, ես տեսնում եմ, որ ադյունավետ գործունեություն են իրականացնում, օրինակ ԱԱԾ-ի գործողությունների տրամաբանությունն ինձ համար ընդունելի է, կան մարմիններ, որոնք իրենց գործելաոճում ոչ միայն ոչինչ չեն փոխել, այլև իմ կարծիքով, որոշակիորեն անգործության են մատնված, կան մարմիններ, որոնք որոշակի գործունեություն իրականացնում են, բայց այստեղ էլ ակնհայտորեն պրոֆեսիոնալիզմի պակասի մասին է խոսքը:

Ես համոզմունք ունեմ, որ ինչ գործունեություն էլ իրականացնեն իրավապահ մարմինները, դա պետք է լինի բացառապես իրավունքի գերակայության բացարձակ սկզբունքով, որովհետև եթե մեր իրավապահ մարմինները ձախողեն,  կամ ոչ օբյեկտիվ ու ոչ պրոֆեսիոնալ գործեցին, վաղը այդ գործերը կարող են գնալ ՄԻԵԴ և դա կզդի պետության հեղինակության վրա:
Իրավապահ մարմինները սխալ ու չհիմնավորված գործուենությունը ոչ միայն վնաս է տալիս տվյալ անձին, ում նկատմամբ կիրառվել է քրեական հետապնդումը, այլ նաև երկրի վարկանիշին է դա վնաս տալու:

Հետևաբար, ես ուղղակի հույս ունեմ, որ բոլոր այդ խնդիրները որոնք հիմա կան, իսկ ես լուրջ մտահոգություններ տեսնում եմ իրավունքի ապահովման գերակայության, արդար դատաքննության երաշխավորման, օրինականության սկզբունքների պահպանման առումով, կարծում եմ այդ մտահոգությունները պետք է փարատվեն գործունեության արդյունավետության բարձրացմամբ:

-Պարո՛ն Կոստանյան, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր՝ դատախազ լինելու տարիներին աղմկահարույց գործերին վերաբերող քննադատությունները, տևական ժամանակ է անցել այդ ընթացքից, ինչպե՞ս կմեկնաբանեք հիմա այդ գործերը՝Սյունիքի գործը, Պերմյակովի գործը:

-Այդ գործերի վերաբերյալ քննադատությունները որ հնչում են, ես դրանց շատ ըմբռնումով եմ մոտենում, մի պարզ պատճառով, որովհետև որևէ մեկը, ով քրեական գործի մասին քննադատությամբ է հանդես գալիս, ինքը չունի ամբողջական տեղեկատվություն, որովհետև տեղեկատվությունը քրգործի մասին տվյալ անձն ունի մամուլից ու փաստաբանի մեկնաբանությունից, որն ակնհայտ է, որ միակողմանի պետք է լինի: Մարդը օբյեկտիվ հնարավորություն չի ունենում ամբողջական պատկերացում ունենալու  համար, իսկ մենք էլ շատ դեպքերում իրավասու չենք և լիազորություն չունենք այդ տեղեկատվությունը տրամադրելու:  Ինչ վերաբերում է  դատաքննությանը, հանրությունը դրան ևս մասնակցություն է ունենում էլի  մամուլով և մամուլում փաստաբանի ներկայացրած հիմքերն են: Քրեական գործերի քննադատություններին ես ըմբռնումով եմ մոտենում, որովհետև իրենք ամբողջական տեղեկատվություն չունեն: Պերմյակովի մասով,այստեղ կարծում զուտ կամ տեղեկատվության պակասն է, կամ այստեղ արդեն սուբյեկտիվ գործոն կարող է լինել:

Երբ բառացի մեջբերենք իմ ասածը, ապա ասել եմ՝ Պերմյակովը պետք է դատվի Հայաստանում, Հայաստանի  դատարանը վճիռ կայացրեց, ՀՀ դատախազը պահանջեց ցմահ  և ՀՀ դատարանը ցմահ ազատազրկեց նրան,   պատիժ կրելն էլ Արդարադատության նախարարության ֆունկցիան չէ:
Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հաճախ էին հարցնում՝ հիմա նամակ ուղարկեցի՞ք ՌԴ դատախազին, թե՞ոչ: Դա նաև զավեշտալի էր, սակայն ես չեմ կարող հանրությանը ամբողջական տեղեկատվություն տալ, ես հանրության  արդյունքը տվեցի: Ես իրավասու չէի ներկայացնեի ներքին նամակագրությունը, բացի այդ, ես երեք անգամ  գաղտնի Մոսկվա եմ գնացել, քննարկումներ են եղել ժամերով, օրերով և այդ մասին, բնականաբար, հանրությանը չէի կարող ներկայացնել:

-Պարո՛ն Կոստանյան, պաշտոնը կարող է քննադատության թիրախ դառնալ, որովհետև ներկայացրեցիք իրավիճակ, երբ քննադատվել եք՝ ի պաշտոնե, իսկ բովանդակային առումո՞վ:

-Ես կարծում եմ, որ դա անխուսափելիորեն այդպես է, ես եղել եմ զինդատախազ, գլխավոր դատախազ,  և,  պաշտոնի բերումով, ես  մեխանիկորեն պետք է թիրախ դառնայի, հիմա էլ ,եթե շատ տրիվիալ բան ասեմ, եթե ասեմ, որ ամեն օր արևը ծագում է և հետո մայր է մտնում, վստահաբար գտնվելու են մարդիկ, ովքեր քննադատելու են, դա էլ է  հասկանալի, որովհետև այն մարդիկ, ովքեր ինձ քննադատում են, ցավոք, ոչ բովանդակային գործունեության մասով: Այդ մարդկանց 90%-ին դատի եմ տվել, կամ հորն եմ դատի տվել, կամ եղբորը, կամ հեռացրել եմ աշխատանքից, այսինքն՝ ակնհայտ է, որ այդ մարդիկ ի սկզբանե ունեն սուբյեկտիվ կողմնորոշում, և հետո, ես մշակութային գործիչ չեմ եղել, որ իմ նկատմամբ լինի միատեսակ կողմնորոշում հանրության մոտ, ես մարդկանց դատի եմ տվել և դժվար է մարդկանցից ակնկալել, որ նա քո նկատմամբ պետք է լինի օբյեկտիվ: Այսինքն՝ ինձ համար դա ընդունելի չէ, բայց հասկանալի է:

Ասեմ նաև, որ ես երբեք սոցիալական ցանցերում չեմ եղել, չկամ, ու բացառում եմ նաև տեսականորեն, որ կլինեմ, ուզում եմ ասել, որ չեմ մտնում քննադատությունների դաշտ, բայց ես համարում եմ, որ դա ողջամիտ է, որովհետև ամեն մարդ չէ, որ իրավագիտակցությունը այնքան բարձր լինի, որ ասեն, որ իր հորը ճիշտ են դատել: Եթե ես մշակութային գործիչ լինեի, ու ինձ  քննադատեին, այդտեղ մտածելու տեղիք կունեայի, թեև չեմ ասում, որ ամեն ինչ սուբյեկտիվ է, բայց մեծամասամբ: Իհարկե, իմ գործունեության  մեջ էլ խնդիրներ, թերություններ եղել են, կան, կլինեն, բայց  մի բան էլ հիշեցնեմ. ԱԺ դահլիճից զինդատախազ և գլխավոր դատախազ եղած  ժամանակ հայտարարել եմ, որ եթե որևէ մեկը խնդիր ունի որևէ քրեական գործի հետ, պատրաստ եմ միայն փաստաբանի ներկայությամբ , որովհետև ես էմոցիանալ հարթության մեջ դժվար եմ հարաբերակցվում,  ասել եմ՝ նաև դրսից եկած փաստաբանների հետ նստել, ցանկացած գործ քննարկել մասնագիտական հարության մեջ, որևէ մեկը մինչև հիմա ինձ չի դիմել,   որևէ մեկն այդ մարտահրավերիս չի արձագանքել:

-Հետևո՞ւմ եք քարոզարշավին, որը բավականին բուռն է անցնում:

-Ո՛չ, բացարձակ չեմ հետևում, բայց ուզում եմ հավատալ, որ բոլոր կողմերը քաջ գիտակցում են, որ պառլամենտական ընտրությունները այն ընտրություններն են, որոնք ՄԻԵԴ-ում բողոքարկման առարկա են, և կողմերը վստահաբար պետք է գիտակցեն կամ գիտակցում են, որ օրենքից կամ իրավունքից բխող ցանկացած գործողություն վաղը կարող է լուրջ հետևանքի հանգեցնել նաև Եվրոպական դատարանում:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Фестиваль «Песня года» 2024 состоится в ДС «Мегаспорт» в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певица

TMZ: Певица Лана Дель Рей выйдет замуж за охотника на аллигаторов




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту


ATP

Янник Синнер не приедет на турнир ATP-500 в Вену



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России