Արսենալը երկրորդ կազմով խոշոր հաշվով հաղթանակ տոնեց
Լոնդոնի «Արսենալը» Կիևի «Օլիմպիական» ստադիոնում Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում մրցեց «Վորսկլայի» հետ: Ունայ Էմերիին այս խաղում վստահել էր երիտասարդներին, որոնք արդարացրին սպասելիքները: Լոնդոնցիները հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Սմիթ Ռոուն, Ուիլքոկը, ինչպես նաև Աարոն Ռեմսին, ով հստակ իրացրեց 11 մետրանոցը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին ու մնաց պահեստայինների […]