ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված կենտրոնի վրա. կան զոհեր
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափին գտնվող Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում թեթև շարժիչով ոչ մեծ ինքնաթիռն ընկել է աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված թերապևտիկ կենտրոնի վրա, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով NBC-ին:
Միջադեպի պահին կենտրոնում եղել է 13 մարդ, այդ թվում՝ 5 երեխա: Զոհվածները եղել են ինքնաթիռի մեջ, սակայն օդանավի կործանման հետևանքով վնասվածքներ է ստացել նաև կենտրոնի ուսուցչուհիներից մեկը, որն օգնում էր կենտրոնից դուրս բերել մարդկանց:
Օդանավի կործանման հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները, սակայն վառելիքի արտահոսքի պատճառով փրկարարների աշխատանքն էլ ավելի է դժվարանում: