Մեքսիկայի Գվադալախարա քաղաքի ամերիկյան հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել
Մեքսիկայի Խալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալախարայում՝ ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել: Ինչպես նշվում է շրջանի գլխավոր դատախազության թվիթերյան էջում, տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել:
«Գվադալախարայում ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ տեղի ունեցածից հետո, որտեղ, հաղորդագրությունների համաձայն, պայթուցիկ սարք է գործի դրվել, դաշնային իշխանությունները հետաքննություն են սկսել, որի արդյունքների մասին կհայտնեն իր ժամանակին», - ասվում է հայտարարության մեջ:
Televisa հեռուստաալիքի տվյալներով՝ անհայտ անձը հյուպատոսության շենքի ուղղությամբ պայթուցիկ սարք է նետել ու անհետացել: Պայթյունը լուրջ վնասներ չի հասցրել: