ԼՀԿ-ն հավակնում է երկրորդ ուժը լինել խորհրդարանում, մեր նպատակը դա է. Էդմոն Մարուքյանը՝ Նոյեմբերյանում (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավակնում է երկրորդ ուժը լինել խորհրդարանում, մեր նպատակը դա է, մեր կադրերը, փորձագետները, մեր թեկնածուներն ունեն ներուժ, որ անհրաժեշտ է մեր երկրին: Այս մասին Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ ասաց կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ կա հնարավորություն, և այն պետք է օգտագործել: «Մարդիկ շատ լավ հիշում են ամեն ինչ, նրանց հիշողությունը կարճ չէ»,-նկատեց «Ելք» խմբակցության պատգամավորը:
Մարուքյանը շարունակեց, որ թաց ու չորի խնդիր չկա: «Ունեք հնարավորություն այնպես անելու, որ հին ուժերը խորհրդարանում չհայտնվեն, որ մենք լինենք երկրորդ ուժը: Անհրաժեշտ է, որ ավելի մեծ թիմով մեր ներդրումներն անենք, որքան շատ մանդատ ստանանք, այնքան ավելի շատ իշխանություն ու լիազորություն կունենանք»,-շեշտեց ԼՀԿ նախագահը: