«Լայպցիգը» հաղթեց «Բորուսիային» և շրջանցեց «Բավարիային» (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում «Լայպցիգը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները:
Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» 25 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական` շրջանցելով Մյունխենի «Բավարիային»:
Մյունխենգլադբախի «Բորուսիան» 26 միավորով 2-րդ տեղում է: Առաջատարը Դորտմունդի «Բորուսիան» է` 33 միավորով: