Փրկարարները երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերել են դի՝ ննջասենյակի դռնից կախված
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 16ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի (70 տ.) կախված մարմինը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ննջասենյակի դռնից կախված հայտնաբերել են Գ. Մ.-ի (1948 թ.) դին և իջեցրել հատակին: